Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետի հանդիպումը Թալինի տարածաշրջանի մի խումբ համայնքապետերի հետ

03.08.2017

Շարունակվում են մարզպետ Աշոտ Սիմոնյանի այցելությունները մարզի համայնքներ:
Հերթական այցը օգոստոսի 2-ին էր: Արագածավանի համայնքապետարանում մարզպետը հանդիպեց Թալինի տարածաշրջանի Արագածավան, Արտենի, Գետափ եւ Լուսակն համայնքների ղեկավարների հետ: Սրանք այն համայնքներն են, որոնք խոշորացման ծրագրով միավորվելու են մեկ՝ Արագածավան համայնքի մեջ:
Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ավագանու անդամներ, ինչպես նաեւ Արագածավանի բնակիչներ:
Աշոտ Սիմոնյանը ողջունեց ներկաներին եւ նշեց, որ իրենց առաջին հանդիպումից նա ակնկալում է գործնական եւ արդյունավետ քննարկումներ: Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց համայնքներում առկա այն հիմնախնդիրները, որոնց լուծման հարցում ակնկալիքներ ունեն վերադաս մարմիններից:
Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը բարձրացրեց կարկտահարության պատճառած վնասների, երկու օր առաջ ուժեղ քամիներից քանդված բազմաբնակարան շենքերի տանիքների, ոռոգման ջրի մատակարարման հարցերը: Ոռոգման խնդիրը մտահոգում էր նաեւ ներկա մյուս համայնքապետերին:
Լսելով համայնքների ղեկավարներին, մարզպետը նշեց, որ համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը ենթադրում է բոլորի համատեղ ու համագործակցված աշխատանքը: Նա հորդորեց համայնքների ղեկավարներին, յուրաքանչյուր բնակչի հետ անհատապես աշխատել, նրանց ներգրավել համայնքի զարգացման գործընթացին:
Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, Աշոտ Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ այդ շրջանակում համայնքներին տրվող միջոցներով հնարավոր է լինելու շատ ու շատ հարցեր լուծել:
Քննարկվեցին նաեւ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման, սեփական եկամուտների հավաքագրման, համընդհանուր հետաքրքրության այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01