Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին

02.08.2017

Օգոստոսի 2-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Քննարկվեց խմելու ջրի մատակարարման ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները եւ առաջիկա անելիքները:
Կրիստիան Լըֆեն ներկայացրեց ընկերության գործունեության ընդհանուր նկարագիրը եւ դրանում առանձնացրեց Արագածոտնի մարզում իրականացվելիք ծրագրերը: Նշվեց, որ առանձնակի ուղադրության կենտրոնում են լինելու մատակարարման ջրի բարձր որակական հատկանիշերի, ինչպես նաեւ՝ մատակարարման ժամաքանակի ապահովումը: Քննարկված հարցերի մեջ առանձնացվեցին մարզկենտրոն Աշտարակի, սահմանամերձ Թլիկ գյուղի ջրամատակարարման խնդիրները, եւ դրանց լուծման ուղիները:
Ողջունելով ներկաներին, Աշոտ Սիմոնյանն ասաց, որ համակարգում կուտակված խնդիրները բազում են, եւ դրանց լուծումն իրականացվելու է համատեղ ու համագործակցված աշխատանքի արդյունքում: Նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները շարունակական են լինելու, հավաստիացրեց մարզպետը եւ նշեց, որ պետություն-մասնավոր հատված ձեւաչափով համագործակցության եւ ճիշտ աշխատանքի արդյունքում ավելի մեծ արդյունք կարելի է ակնկալել:
Կրիստիան Լըֆեն եւս վստահություն հայտնեց, որ մարզպետի հետ համատեղ աշխատանքի արդյունավետությունը կնպաստի մարզում ծրագրերի լայն շրջանակ իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01