Նորություններ
Ամփոփվել են ,,Լավագույն ուսուցիչ,, մրցույթի հանրապետական փուլի արդյունքները 13.12.2017
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Մայր Աթոռի հետ համատեղ անց է կացվում,,Լավագույն ուսուցիչ,, ամենամյա մրցույթը՝ ,,Հայոց լեզու եւ գրականություն,, ,,,Հայոց պատմություն,,, , ,,Հայոց եկեղեցու պատմություն,, , Բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների եւ դասվարների համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ,,Հրաչ եւ Սյուզան Թուֆայան,, հայորդյաց տանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթի հաղթողների պարգեւատրման ամենամյա արարողությունը: Հաղթողների մեջ են նաեւ Արագածոտնի մարզի ներկայացուցիչները: Նրանք են՝ Սուսաննա Սաղաթելյանը (հայոց պատմություն, Օշականի միջակարգ դպրոց), Կարինե Սարգսյանը (հայոց եկեղեցու պատմություն, Մաստարայի միջակարգ դպրոց), Վարսենիկ Հարությունյանը (բնագիտական, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց) եւ Աննա Բաբայանը՝ (բնագիտական, Ոսկեվազի միջնակարգ դպրոց)......
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ ընդունելությանը մասնակցեց 40 քաղաքացի 08.12.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայանալիք ընդունելության համար ցուցակագրվել էր 40 քաղաքացի: Ընդունելությունը կայացավ դեկտեմբերի 8-ին, որին ներկայացան բոլոր քաղաքացիները: Նրանցից 38-ը դրամական աջակցության դիմում էր ներկայացրել, որոնք նախապես ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների կողմից: Արդյունքում՝ դրամական աջակցություն տրվեց 38 դիմումատուի: Մեկ քաղաքացի աշխատանքի, եւ մեկը՝ բուժօգնության հարցեր ունեին, որոնց լուծման համար մարզպետը հանձնարարականներ տվեց:
Խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 06.12.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները: Մարզպետին զեկուցվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին: Դրանք առնչվում էին հրատապ ծրագրի կատարմանը, մարզի տարածքում առկա հողատեսքերի գույքագրման, հանքավայրերի շահագործման, համայնքներում իրականացվող ներքին աուդիտի աշխատաքներին եւ այլ հարցերի:աուդիտի աշխատաքներին եւ այլ հարցերի: Աշոտ Սիմոնյանին առանձնապես հետաքրքրեց Աշտարակի եւ Ծաղկահովիտի բժշկական կենտրոններում իրականացվող օպտիմալացման աշխատանքների ընթացքը: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետին նա հանձնարարեց ապահովել գործընթացի իրականացումը եւ լիարժեքորեն կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Քննարկված հարցերի վերաբերյալ մարզպետը տվեց նաեւ այլ հանձնարարականներ:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 06.12.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. նոյեմբեր ամսին գրանցվել է 65 ծնունդ: (Սեպտեմբերին այդ թիվը 64 էր): Նրանցից 27-ը աղջիկ է, 38-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 13 ծնունդ՝ 5 աղջիկ, 8 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 8 աղջիկ, 15 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 10 աղջիկ, 13 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 6 ծնունդ, 4 աղջիկ, 2 տղա:

Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 05.12.2017
Արագածոտնի մարզում բարեգործական հերթական ծրագիրն իրականացրեց Դիակոնիա բարեգործական հիմնադրամը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվեց ձմեռային տաք հագուստ՝ երկարաճիտ կոշիկներ եւ բաճկոններ: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների ընտանիքները: Շահառուները ընդամենը 100 երեխա է........
Նվիրատվություն՝ Սասունիկի դպրոցականներին 04.12.2017
Արագածոտնի մարզի Սասունիկի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում օրը տոնական էր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել տարրական դասարանների աշակերտների համար: Նրանց մատուցվեցին նվերներ, որը զուգակցվեց տոնական հանդիսությամբ, խաղերով, երգ ու պարով: Աշակերտներին ուրախացնելու գաղափարը լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանին էր: Վերջին տարիներին նա բնակվում է Հայաստանում եւ օգտագործում է հայրենակիցներին աջակցելու բոլոր հնարավորությունները: Այդ նպատակով նա Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ: Ողջունելով աշակերտներին, մարզպետը նշեց, որ յուրաքանչյուր դպրոց ուշադրության եւ աջակցության կարիք ունի: Սասունիկի դպրոցում մյուսների համեմատ պայմաններն առավել մտահոգիչ են, հետեւաբար առաջիկա անելիքներն էլ ավելի շատ են լինելու: