Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդունելության բոլոր մասնակիցները ստացան դրամական աջակցություն 22.12.2017

Դեկտեմբերի 22-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված էր 27 քաղաքացի, որից ընդունելությանը ներկայացավ 24-ը: Նրանց խնդիրները դրամական աջակցությանն էին վերաբերում: Ուսումնասիրելով ներկայացրած դիմումները, մարզպետը օգնություն տրամադրեց բոլոր քաղաքացիներին: Մինչեւ տարեվերջ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն կկազմակերպի նաեւ տարածաշրջաններում՝ այցելելով համայնքներ:

Ամփոփվեցին կատարված աշխատանքները 20.12.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ դեկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցությունն առավելապես նվիրված էր տարվա ընթացքում աշխատակազմի կատարած աշխատանքների ամփոփմանը: Ստորաբաժանման ղեկավարները մարզպետին ներկայացրին, որ իրենց մոտ աշխատանքներն ընթացել են ըստ ժամանակացույցի, եւ ժամկետանց հանձնարարականներ չեն գրանցվել: Այժմ ստորաբաժանումներում հիմնականում հաշվետվությունների ներկայացման եւ առաջիկա ծրագրերի կազմման ընթացքն է: Վերստին կարեւորվեց աղբավայրերի շահագործման, շինարարական աշխատանքների իրականացման, բժշկական կենտրոնների օպտիմալացման, ընդերքօգտագործման գործընթացի ուսումնասիրության, գյուղատնտեսական հողատեսքերի չափագրման խնդիրները.........

 Լավագույն մասնակցություն՝ մարզական միջոցառումներին

Լավագույն մասնակցություն՝ մարզական միջոցառումներին 15.12.2017

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ սպորտի ոլորտում կատարված աշխատանքների տարեկան ամփոփում։ Տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզերը նախարարության կողմից պարգեւատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով։ Արագածոտնի մարզը անմասն չմնաց այդ պարգեւներից: Մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արիս Թովմասյանը ստացավ նախարարության շնորհակալագիր.....

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 15.12.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ դեկտեմբերի 15-ին կազմակերպվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ցուցակագրված էր 30 քաղաքացի, սակայն ներկայացան ավելին՝ 43-ը: Նրանք մարզպետին հիմնականում դիմեցին դրամական աջակցության հարցով, որոնց դիմումները նախապես ուսումնասիրվել էին: Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն տրվեց 39 անձի: 4 քաղաքացի մարզպետին դիմեց անձնական հարցով. մեկը՝ առողջության, ում խնդիրը լուծվեց, եւ 3-ը՝ աշխատանքի, որոնց տրվեց համապատասխան պարզաբանում եւ պատասխան:

Արագածոտնի մարզպետն ընդունեց ,,Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի,, ղեկավարին

Արագածոտնի մարզպետն ընդունեց ,,Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի,, ղեկավարին 14.12.2017

Դեկտեմբերի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի,, ղեկավար Հրանտ Սարգսյանին: Քննարկվեց մարզում ծրագրի ներդրման եւ ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Հրանտ Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը հավանություն է արժանացել ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Ծրագրի գործունեությունը մարզում նոր չէ՝ շուրջ 7 տարի, որն արդեն ներդրվել է մարզի 16 դպրոցում.....

Մարզպետը հանձնարարեց մարզի տարեկան գործունեության ծրագրի կազմման համար ներկայացնել առաջարկություններ 13.12.2017

Դեկտեմբերի 13-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը ամփոփվեց ՀՀ կառավարությունից, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մարզպետին զեկուցվեց, որ բոլոր հանձնարարականներն իրականացվում են սահմանված կարգին եւ ժամանակացույցին համապատասխան: Անդրադառնալով մարզի տարեկան գործունեության ծրագրին, Աշոտ Սիմոնյանը նշեց, որ այն պետք է կազմվի զուտ իրատեսական մոտեցումներով՝ ներառելով հավաստի տվյալներ եւ ճշգրիտ արտահայտելով մարզում առկա փաստացի ներուժն ու հեռանկարային պատկերը.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51