Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական ծառատունկը՝ Բյուրականում

Համապետական ծառատունկը՝ Բյուրականում 05.11.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 4-ին Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կազմակերպվեց համապետական ծառատունկ: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ մասնակցեց «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցեցին նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվեց ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի)....

Աշխատանքային խորհրդակցություն 01.11.2017

Նոյեմբերի 1-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցությունից հետո ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք ստացվել էին կառավարությունից, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, պետական այլ գերատեսչություններից: Ըստ հաղորդված տեղեկատվաության, հանձնարարականների կատարումն ընթանում է սահմանված ժամկետներում......

Գեղադիր համայնքը նորակառույց եկեղեցի ունեցավ

Գեղադիր համայնքը նորակառույց եկեղեցի ունեցավ 31.10.2017

Ավանդապահ եւ ավանդապաշտ հայ մարդը բոլոր ժամանակներում հավատարիմ է եղել իր հավատքին եւ, ի հեճուկս պատմության վայրիվերումների, շարունակել է եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Կառուցել է, արարել եւ սերնդե - սերունդ փոխանցել դարերի խորքից եկող հոգեւոր հարուստ ու անկրկնելի ժառանգությունը: Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում հոգեւոր զարթոնքի իրական տոնախմբություն էր: Գեղադիրցիների, բոլոր հավատավորների առջեւ իր դռները բացեց Սրբ. Գրիգոր Լուսավորիչ անունը կրող նորակառույց եկեղեցին

 Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը 28.10.2017

Հոկտեմբերի 27-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նիստի օրակարգը, համաձայն որի, առաջին հարցը վերաբերում էր համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի ներկայացմանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 801816,5 դրամ կամ՝ 63,5 %: Նա ներկայացրեց ըստ տարածաշրջանների մինչեւ 50% հավաքագրում ապահոված համայնքները....

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 27.10.2017

Հոկտեմբերի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակիցները 20-ն էին՝ Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի տարածաշրջաններից: Նրանցից 18-ը դրամական օգնության խնդրով էր դիմել, եւ բոլորի դիմումները բավարարվեց: Մեկ քաղաքացի աչքի վիրահատության խնդիր ուներ, եւ հարցի լուծումն ընթացքի մեջ դրվեց: Մեկ քաղաքացի էլ մարզպետին ներկայացրեց գյուղտեխնիկայի արտադրության վերաբերյալ իր առաջարկությունը: Հարցի՝ ուսումնասիրման եւ քննարկման համար հանձնարարական տրվեց համապատասխան մասնագետին: Եղան նաեւ անձնական բնույթի այլ հարցադրումներ, որոնց տրվեցին պարզաբանումներ:

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ 25.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ 1. Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյան/: 2. > ծրագրի շրջանակներում կատարված և կատարվելիք ընդհանուր աշխատանքների մասին /զեկ. մարզպետի տեղակալ Մ. Աբգարյան/: 3. Աշնանային գյուղատնտեսական աշխատանենրի և ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերի մասին/զեկ. գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Յու. Ազատյան/: 4. Համայնքների բնկաչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը (զեկուցող. ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ` Ս. Հովսեփյան): 5. Հայտարարություններ այլ հարցեր ( Ի. Բարսեղյան, Ա. Հակոբյան):

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33