Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված  ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման ծրագրին

Խորհրդակցություն՝ նվիրված ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման ծրագրին 14.11.2017

Արագածոտնի մարզպետարանում մարզի առողջապահական եւ հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը նվիրված էր ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման գործընթացին եւ դրա հետ կապված խնդիրներին: ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման, նախապատրաստական միջոցառումների ու հետագա գործողությունների մասին խոսեցին մարզպետի տեղակալ Ն. Մովսիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գ. Մելիք-Անդրեասյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանը......

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին 10.11.2017

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ նոյեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր.......

Մարզպետն աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց 08.11.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը նոյեմբերի 8-ին հրավիրեց հերթական խորհրդակցությունը, որտեղ քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց պետական կառավարման մարմիններից, այլ գերատեսչություններից եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները, եւ դրանց կատարման մասին զեկուցեցին ստորաբաժանման ղեկավարները: Աշոտ Սիմոնյանը քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանից հետաքրքվեց հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետին զեկուցվեց, որ ծրագրի մեջ ընդգրկված գրեթե բոլոր համայնքներում աշխատանքներն ավարտված են՝ բացառությամբ 4-ի, որոնցում դրանք կավարտվեն մինչեւ շաբաթվա վերջը.....

Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը

Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը 07.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը: Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում.....

Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին 07.11.2017

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ այցելել է Ոսկեվազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել 800 հազար դոլարին համարժեք դրամ: Տնտեսության սեփականատերը նշել է, որ արտադրանքն այժմ իրացվում է միայն տեղական շուկայում, իսկ տնտեսության ընդլայնման պարագայում նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում.....

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 06.11.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. հոկտեմբեր ամսին գրանցվել է 64 ծնունդ: (Սեպտեմբերին այդ թիվը 77 էր): Նրանցից 26-ը աղջիկ է, 38-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 8 աղջիկ, 11 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 25 ծնունդ, 11 աղջիկ, 14 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 16 ծնունդ, 4 աղջիկ, 12 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 3 աղջիկ, 1 տղա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33