Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

05.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում:
Փոխնախարար Դավիթ Գևորգյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է ՀԲ-ի վարկային միջոցներով և ՀՏԶՀ-ի կողմից իրականացված 100 երեխայի համար նախատեսվող, 16 մշտական աշխատատեղ և շուրջ 167 մլն ՀՀ դրամ ծրագրային արժեք ունեցող Ապարանի վերակառուցված մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին: ՀՏԶՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկաներին հայտնել է, որ մանկապարտեզին նոր գույքով ապահովելու գործընթացը գտնվում է մրցույթի փուլում, և մոտ ապագայում մանկապարտեզը կկահավորվի անհրաժեշտ պարագաներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14