Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուղերձ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2018

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Մեր ժողովուրդն այս տոնն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով:
Դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում: Մանկավարժ լինելն ինքնին յուրահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա հանդեպ:
Այսօր մենք երախտագիտություն ենք հայտնում ձեզ այն կարեւոր ու պատասխանատու աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով սերունդներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում եւ դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Դրանով իսկ դուք կերտում եք մեր պետության եւ ժողովրդի ապագան:
Սիրելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ եւս շնորհավորում ենք բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ: Մաղթում ենք խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35