Նորություններ

Լրացավ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի ծննդյան 100 ամյակը 15.10.2019
Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թ. սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»....

Արագածոտնի մարզը մասնակցել է Արցախում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքին 15.10.2019
Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել էր գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառք, որին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ մարզերը....

Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 15.10.2019
2019 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը` 11:00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի է ունենալուԾաղկահովիտ խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը` 15-30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի համայնքապետարանում տեղի է ունենալու Արագածոտն համայնքի ավագանու նիստ: 2019թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանում տեղի կունենա Ալագյազ խոշորացված համայնքի ավագանու նիստ: 2019թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի համայնքապետարանում տեղի է ունենալու Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի` Արագածոտնի մարզի մասնակիցները մրցանակներ են ստացել 14.10.2019
Հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցել է Արագածոտնի մարզի 6 ընտանիք: Մեր մարզը ներկայացնող ընտանիքները հաջողություններ են գրանցել տարբեր մրցաձևերում.....

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել 14.10.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ՀՀ մարզպետների մասնակցությամբ երկշաբաթյա պարբերականությամբ իրականացվող հերթական աշխատանքային խորհրդակցությանը....

Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր 14.10.2019
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ստորագրեցին հուշագիր ....