Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

01.03.2020

Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում: 

Կորոնավիրուսի ախտանշաններն են՝ տենդ, հազ, դժվար շնչառություն: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը 14 օր է: 
Վիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ է. 
• Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային վիճակը,
• Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհրաժեշտության դեպքում օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ(դիմակներ),
• Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,
• Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
• Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի:


Ախտանշանների և լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010 55 06 01 կամ 8003 հեռախոսահամարներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31