Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում հյուրընկալեցին ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակիցներին 27.07.2011

 Հունիսի 26-ին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները դիմավորեցին ՙԱրի տուն՚ ծրագրով Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին: Նրանք 17 հոգի են, ովքեր ժամանել են Վրաստանի հանրապետությունից: Ընդ որում, 5-ը Թբիլիսիից են, իսկ 12-ը` Ախալքալաք քաղաքից :   Մարզ ժամանելուն պես, նրանց ուղեկցեցին իրենց հյուրընկալ ընտանիքները` Աշտարակ քաղաքում: Դրանք բոլորն էլ մանկավարժների ընտանիքներ են: Հյուրընկալ ընտանիքների ընտրությունը կատարվել է ըստ նրանց բնակարային պայմանների, ինչպես նաեւ չի...

Հանդիպում Օշականում

Հանդիպում Օշականում 25.07.2011

ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից:

Քաղաքացիների ընդունելությունը` Թալինի տարածաշրջանում 23.07.2011

 Թալինի տարածաշրջանի բնակիչների համար ընդունելություն կատարելու նպատակով հունիսի 23-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Թալին: Քաղաքապետարանում կայացած ընդունելությանը մասնակցեց 30 քաղաքացի: Նրանց գերակշիռ մասը` 27 մարդ, ստացավ դրամական օգնություն: Երկու քաղաքացի մարզպետին դիմեցին առողջական հարցերով: Նրանց խնդիրների լուծումը ընթացքի մեջ է: Մեկ քաղաքացու էլ մտահոգում էր բնակարանի վերանորոգման եւ խմելաջրի վարձավճարի հարցը: Դրանք եւս լուծման ընթացքի մեջ են:    

Արդիականացվում է մարզի առողջապահական համակարգը 23.07.2011

 Հանրապետություն ներկրված շտապ օգնության մեքենաներից 4-ը ստացան Արագածոտնի մարզի բուժհաստատությունները: Դրանցից 2-ը տրվեց Ապարանի բժշկական կենտրոնին: Մեքենաներից մեկը գծային է, իսկ մեկը` ռեոմոբիլ: Մեկական գծային մեքենաներ էլ տրվել են Աշտարակի եւ Թալինի բժշկական կենտրոններին: Ինչպես այլ մարզերում, այնպես էլ Արագածոտնում այդ մեքենաների կարիքը խիստ էր զգացվում, քանի որ առկա փոխադրամիջոցները վաղուց էին սպառել իրենց թե’ բարոյապես, եւ թե’ ֆիզիկապես:   Ինչ վերաբերում է...

Վերաբացվեց Անձնագրային եւ վիզաների վարչությյան Աշտարակի անձնագրային բաժանմունքը 22.07.2011

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի վերաբացմանը: Վարչապետը շրջեց անձնագրային բաժանմունքով' ծանոթացավ կատարված աշխատանքներին, սպասարկման հնարավորություներին:   Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բաժանմունքի պետ Գարեգին Սարգսյանը, շինարարական աշխատանքները, որոնք կատարվել են արտաբյուջետային միջոցների հաշվին,...

Բարեկարգվել է Աշտարակի կախովի կամուրջը 14.07.2011

 Մեկամսյա վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց Աշտարակի կախովի կամուրջը: Այն կառուցվել է 1979 թվականին եւ իրար է կապում Քասակի կիրճի երկու մասերը` զգալիորեն կրճատելով քաղաքի երկու հատվածների միջեւ եղած հեռավորությունը:   Այն նախատեսված է հետիոտնի համար, որից օգտվում են քաղաքի բնակչությունը, եւ առավելապես` ձախափում գտնվող Պերճ Պռոշյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նկատի ունենալով, որ կամուրջը դեպի դպրոց տանող հիմնական ճանապարհն է եւ շահագործումից ի վեր չի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26