Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում հյուրընկալեցին ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակիցներին

27.07.2011

 Հունիսի 26-ին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները դիմավորեցին ՙԱրի տուն՚ ծրագրով Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին: Նրանք 17 հոգի են, ովքեր ժամանել են Վրաստանի հանրապետությունից: Ընդ որում, 5-ը Թբիլիսիից են, իսկ 12-ը` Ախալքալաք քաղաքից :

 
Մարզ ժամանելուն պես, նրանց ուղեկցեցին իրենց հյուրընկալ ընտանիքները` Աշտարակ քաղաքում: Դրանք բոլորն էլ մանկավարժների ընտանիքներ են: Հյուրընկալ ընտանիքների ընտրությունը կատարվել է ըստ նրանց բնակարային պայմանների, ինչպես նաեւ չի անտեսվել սոցիալական հնարավորությունները: Նախընտրությունն ի դեպ, տրվել է այն ընտանիքներին, որտեղ կան սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին հասակակից երեխաներ:
 
Հյուրերը մարզում կմնան 14 օր: Առաջին իսկ օրվանից նրանք բավականին լավ են հարմարվել նոր միջավայրին: Նրանց ազատ ժամանցը կազմակերպում են սփյուռքի նախարարության պատասխանատուները: Հետաքրքիր հանդիպումներից ու այցելություններց կազմված ծրագրում տեղ են գտել մեր մարզի տեսարժան վայրերը: Հյուրերը կայցելեն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եւ Մուղնու Սբ. Գեւորգ եկեղեցիներ:
 
Սփյուռահայ մեր հայրենակիցներին սպասվում է նաեւ ընդունելություն մարզպետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14