Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդիականացվում է մարզի առողջապահական համակարգը

23.07.2011

 Հանրապետություն ներկրված շտապ օգնության մեքենաներից 4-ը ստացան Արագածոտնի մարզի բուժհաստատությունները: Դրանցից 2-ը տրվեց Ապարանի բժշկական կենտրոնին: Մեքենաներից մեկը գծային է, իսկ մեկը` ռեոմոբիլ: Մեկական գծային մեքենաներ էլ տրվել են Աշտարակի եւ Թալինի բժշկական կենտրոններին: Ինչպես այլ մարզերում, այնպես էլ Արագածոտնում այդ մեքենաների կարիքը խիստ էր զգացվում, քանի որ առկա փոխադրամիջոցները վաղուց էին սպառել իրենց թե’ բարոյապես, եւ թե’ ֆիզիկապես:

 
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ընդհանրապես, ապա մարզում վերջին 1-2 տարում այն էականորեն բարելավման ընթացքում է: Հիմնանորոգումից հետո, շատ շուտով այցելուների առջեւ իր դռները կբացի Ապարանի բժշկական կենտրոնը: Աշխատանքներն իրականացվել են ՙԱռողջապահական համակարգի արդիականացում-2՚ վարկային ծրագրի շրջանակում` Համաշխարահային բանկի ծրագրով: Շինարարական աշխատանքներից բացի այն իր մեջ ներառել է նորագույն սարքավորումներով հագեցում, բժշկական կենտրոնի կառավարման եւ ղեկավարման կառուցվածքի ու ընթացակարգերի արդիականացում:
 
Շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում նաեւ Կոշ համայնքում, որտեղ նոր պոլիկլինիկա է կառուցվում: Ծրագիրն իրականացվել է ՙԱրմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան բուժարան՚ հիմնադրամի բարերարությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 1600ք.մ. տարածք, որտեղ տեղավորված են լինելու բուժսպասարկման գրեթե բոլոր բաժանմունքները` ներառյալ վիրահատարանը: Գործելու է նաեւ ախտորոշժիչ կենտրոնը: Բուժհաստատությունը հագեցած կլինի նոր եւ արդիական սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա հիվանդներին հնարավորինս զերծ մնալ բուժման համար մարզկենտրոն կամ մայրաքաղաք գնալ: Իր կարողություններով այն նախատեսված է ծառայել ոչ միայն Կոշ գյուղի, այլեւ` Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում գտնվող հարեւան համայնքների բնակչությանը: Իսկ սպասարկման կարողությունը շուրջ 18-20 հազար հիվանդ է:
 
Արդեն ավարտվել են բժշկական ամբուլատորիաների նոր շենքերի կառուցումը Սասունիկում, Ուջանում, Քուչակում, ինչպես նաեւ առողջության կենտրոնը` Արտենիում: Առողջության առաջնային պահպաման նոր կենտրոն է կառուցվել նաեւ Ուշիում: Կենտրոններն ապահովվել են նաեւ բժշկական արդիական սարքավորումներով, համապատասխան գույքով: Լուծված է նաեւ մասնագետների խնդիրը: Այնտեղ ներգրավված բուժաշխատողներն ունեն համապատասխան որակավորում եւ ի զորու են տեղում իրականացնելու թե’ հետազոտման ու ախտորոշման, եւ թե’ բուժման կարեւրոգույն գործընթացներ:
 
Առողջության առաջնային պահպանման բարեփոխման ծրագրով էլ բուժամանկաբարձական նոր շենք է կառուցվել Արտաշավան համայնքում, ուր 9 միլիոն դրամի չափով ներդրում է կատարել նաեւ համայքը: Համայնքի ուժերով վերակառուցվել է Շամիրամի բուժամանկաբարձական կետը: Այդ նպատակով գյուղապետարանը հիմնովին վերանորոգել է նախկին բուժկետը` համապատասխանեցնելով ներկա պահանջներին: Առաջիկայում կլուծվի նաեւ կահավորանքի խնդիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-05 12:23:29