Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկարգվել է Աշտարակի կախովի կամուրջը

14.07.2011

 Մեկամսյա վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց Աշտարակի կախովի կամուրջը: Այն կառուցվել է 1979 թվականին եւ իրար է կապում Քասակի կիրճի երկու մասերը` զգալիորեն կրճատելով քաղաքի երկու հատվածների միջեւ եղած հեռավորությունը:

 
Այն նախատեսված է հետիոտնի համար, որից օգտվում են քաղաքի բնակչությունը, եւ առավելապես` ձախափում գտնվող Պերճ Պռոշյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նկատի ունենալով, որ կամուրջը դեպի դպրոց տանող հիմնական ճանապարհն է եւ շահագործումից ի վեր չի վերանորոգվել, Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզի երիտասարդական կազմակերպության աջակցությամբ կատարվեցին արտաքին հարդարման աշխատանքներ, ներկվեցին բազրիքները, սյուները, կամրջի երկու ծայրամասերում տեղադրվեցին նստարաններ, անցկացվեց լուսավորություն:
 
Կատարված աշխատանքների ավարտի կապակցությամբ հուլիսի 14-ին տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին մարզի եւ քաղաքի ղեկավարները, հյուրեր մայրաքաղաքից:
 
Կարեւորելով կամրջի բարեկարգումը, տնօրեն Ն. Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը: Երրորդ տարին է, ինչ իրենց դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ այդ ողջ ընթացքում նրանք մշտապես զգում են մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը: Արդեն վերանորոգվել են երեք մասնաշենքերը, ավարտվել է նաեւ ռազմա-մարզական հրապարակի եւ մարզադահլիճի կառուցումը: Ներկայումս շինարարական աշխատանքներ են տարվում չորրորդ մասնաշենքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34