Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Արթիկի դպրոցականներն այցելեցին տարեցներին

Նոր Արթիկի դպրոցականներն այցելեցին տարեցներին 05.10.2011

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի դպրոցականներն ակցելեցին Երեւանի տուն-ինտերնատ: Նրանց նպատակը իրենց ներկայությամբ տատիկ-պապիկների մեկօրյա առօրյան հետաքրքիր դարձնելն էր : Տարեցներին այցելություն կատարած խմբի մեջ էին դպրոցի պարի խմբի երեխաները` տնօրեն Արշալույս Հակոբյանի և այլ մանկավարժների ուղեկցությամբ: Դպրոցականները...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2011

Սիրելի մանկավարժնե’ր, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի օրը մեր երկրում նշվող ամենասիրելի տոներից մեկն է: Այն մենք նշում ենք ազգովի, որով դրսևորվում է կրթության հանդեպ մեր ժողովրդի ունեցած մեծ սերն ու գնահատանքը: Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում ձեր առջև, հարգելի մանկավարժնե’ր, մեր երախտիքի խոսքն ասում ձեր շնորհակալ և հայրենանվեր աշխատանքի համար:

ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունները շարունակվում են

ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունները շարունակվում են 03.10.2011

Արագածոտնի մարզում շարունակվում են ընթանալ տոնական հանդիսությունները` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարելիցին: Այդ կապակցությամբ ուշագրավ միջոցառում էին կազմապերպել Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցում:

               Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 01.10.2011

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ սեպտեմբերի 30-ին: Հերթագրված էր 20 քաղաքացի, որից ներկայացավ 19-ը: Նրանց մեծամասնությունը` 13 հոգի, դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: Երկու քաղաքացի` Աշտարակ քաղաքից եւ Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղից, ստացան հաշմանդամության սայլակներ:

Ղազարավանում կայացավ համայնքապետի ընտրություն

Ղազարավանում կայացավ համայնքապետի ընտրություն 27.09.2011

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում սեպտեմբերի 25-ին կայացավ համայնքապետի ընտրություն: Գրանցված թեկնածուները երկուսն էին` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Ասատրյանը եւ անկուսակցական Սարիբեկ Մխիթարյանը: 393 ընտրելու իրավունք ունեցող բնակչից քվեարկությանը մասնակցել է 294-ը:

Կայացավ մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը

Կայացավ մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը 26.09.2011

Սեպտեմբերի 26-ին Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: Նոր կայքերը պատրաստվել են հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում` ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08