Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

04.10.2011

 

Սիրելի մանկավարժնե’ր, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Ուսուցչի օրը մեր երկրում նշվող ամենասիրելի տոներից մեկն է: Այն մենք նշում ենք ազգովի, որով դրսևորվում է կրթության հանդեպ մեր ժողովրդի ունեցած մեծ սերն ու գնահատանքը: Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում ձեր առջև, հարգելի մանկավարժնե’ր, մեր երախտիքի խոսքն ասում ձեր շնորհակալ և հայրենանվեր աշխատանքի համար:
Անգնահատելի է այն դերը, որ ունեք դուք մեր զավակների կրթության ու դաստիարակության գործում: Ձեր նվիրական աշխանքով դուք կերտում եք մեր երկրի ապագան: Այսօրվա ձեր աշակերտները Հայաստանի Հանրապետության վաղվա քաղաքացիներն են` տոգորված ազգային, քաղաքացիական և բարոյական ճշմարիտ արժեքներով:
Ձեր դժվարին և պատասխանատու գործը ծանր է ու հոգսաշատ, որը ձեզ հետ միասին այսօր կիսում է մեր երկրի ղեկավարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության ներքո արվում է հնարավորը կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության, ուսուցիչների կենսապայմանների բարելավման համար: Գործընթացը շարունակական է, արդյունքն` ակնհայտ:
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, բազում հաջողություններ ձեր հայրենանվեր ու շնորհակալ աշխատանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14