Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ղազարավանում կայացավ համայնքապետի ընտրություն

27.09.2011

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում սեպտեմբերի 25-ին կայացավ համայնքապետի ընտրություն: Գրանցված թեկնածուները երկուսն էին` Հայաստանի Հանրապետական կուսակցության  անդամ Հայկ Ասատրյանը եւ անկուսակցական Սարիբեկ Մխիթարյանը:

Ընտրատարածքային թիվ 14 ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանի տեղեկացմամբ` համայնքն ունի 393 ընտրելու իրավունք ունեցող բնակիչ, որից քվեարկությանը մասնակցել է 294-ը:

Ձայների մեծամասնությամբ համայնքապետ է ընտրվել Հայկ Ասատրյանը, ում օգտին քվեարկել է 237 մարդ: Սարիբեկ Մխիթարյանը հավաքել է 53 կողմ ձայն, իսկ 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ընտրության վերաբերյալ բողոքարկումներ չեն ստացվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24