Նորություններ
Կբարելավվեն մի շարք գյուղական համայնքների էներգահամակարգերը 24.03.2012
Մարզի տարածաշրջաններում բնակչության հետ մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումների ժամանակ, ի թիվս բազմապիսի հարցերի, բարձրացվել է նաեւ էներգահամակարգերի բարեկարգման խնդիրը: Այն օրակարգային է հատկապես Բյուրականում, Նոր Եդեսիայում, Ագարակում, Կոշում, Օրգովում, Աղձքում, Օշականում, Ոջանում եւ այլ համայնքներում: Բնակիչներին մարզպետը հավաստիացրեl էր, որ կարեւորագույն այդ հարցը կուսումնասիրվի եւ համապատասխան լուծում կտրվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Քննարկվեցին կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր 21.03.2012
,,Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում՚՚ ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում մարզի բնակչության հետ: ,,Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունումՙՙ թեմայով ներկայացմամբ հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանը:

Պարգեւներ՝ մարզի փրկարարներին 16.03.2012
Մարտի 16-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգևատրման արարողությունը։
Քննարկվեցին օրախնդիր հարցեր 14.03.2012
Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը կայացավ մարտի 14-ին, որտեղ քննարկվեցին նախորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ: Առանձնակի ուշադրություն գրավեց Վարդենիսի դպրոցի հիմնանորոգման խնդիրը: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ …

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2012
Սիրելի կանայ’ք, մայրե’ր, քույրե’ր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը մեծ խորհուրդ ունի: Այն բնորոշում է ձեր քնքշությունն ու գեղեցկությունը, անսպառ բարությունն ու ծով համբերությունը:
Մարզպետն այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ 07.03.2012
Մարտի 6-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Նա հանդիպեց համայնապետերի եւ տեղի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին նրանց հուզող մի շարք խնդիրներ: Մարզպետը պարզաբանումներ տվեց բարձրացված հարցերին, միաժամանակ ներկայացրեց երկրի ղեկավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի մասին: