Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 11.03.2013
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թ. մարտի 15-ին, ժամը 12.00-ին Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Ապարանի քաղաքապետարանում, մարտի 22-ին, ժամը 12.00-ին՝ Թալինի քաղաքապետարանում՝ Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար, մարտի 29-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2013
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց տոնի առթիվ: Անուրանալի է կնոջ կարեւորությունը հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում, եւ այսօր՝ առավելապես: Դուք ձեր ծանրակշիռ խոսքն եք ասում ոչ միայն հայապահպանության, ապագա սերունդների դաստիարակության, այլեւ՝ պետականաշինության, քաղաքական եւ հասարակական, գործարար եւ մշակութային ոլորտներում...
Քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը 06.03.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Աշտարակի, Մասիսի քաղաքապետներն ու Էջմիածնի փոխքաղաքապետը, պատասխանատու այլ անձինք:
«Հյուսիս- հարավ» ճանապարհի անվտանգության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում 22.02.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերից մեկով քննարկվել է տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման ընթացքը: Ծրագիրն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հողերի օտարման գործընթացի իրականացումը սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Եղնիկ, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն եւ այլ համայնքների ազդեցության ենթակա հողերի օտարումից...
Դպրոցաշինության համար օգտագործվում են բոլոր հնարավորությունները 20.02.2013
Կրթության ոլորտն ընդունելով իբրեւ առանձնահատուկ եւ կարեւորություն ներկայացնող համակարգ, Արագածոտնի մարզում այն դիտվում է որպես մարզի զարգացման ծրագրի գերակա նպատակներից մեկը: Համակարգի ներդաշնակ եւ համաչափ զարգացման համատեքստում առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Այդ նպատակով հատկացումներ են կատարվում ինչպես պետական բյուջից, այնպես էլ տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների կողմից: 2012 թվականին մարզի 4 կրթական հաստատությունների՝ Լեռնապարի, Վարդենիսի, Աշտարակի երաժշտական եւ մարզական դպրոցների կառուցման համար ֆինանսավորում է կատարվել պետական բյուջեից...
Արագածոտնի մարզում ՀՀ Նախագահի ընտրությունները սկսվել եւ ընթանում են բնականոն հունով 18.02.2013
Փետրվարի 18-ին առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին Արագածոտնի մարզի բոլոր ընտրական տեղամասերը: Թիվ 14 ընտրատարածքում դրանք 66-ն են, թիվ 15-ում՝ 75-ը: Ընտրատարածքային թիվ 14 եւ 15 ընտրական հանձնաժողովներից տեղեկացրին, որ տեղամասերում առկա են ընտրություններն անցկացնելու պահանջվող բոլոր պայմանները: Տեղամասային հանձնաժողովների անդամներն անցել են համապատասխան դասընթացներ եւ ուսուցումների արդյունքում տիրապետում են ընտրակարգի անհրաժեշտ մանրամասներին: Տեղամասերում սռեղծված են բավարար պայմաններ հանձնաժողովների, ինչպես նաեւ թեկնածուների վստահված անձանց եւ դիտորդների աշխատանքի համար: Ընտրողների ընդհանուր թիվը թիվ 14 ընտրատարածքում 57.780 է, թիվ 15-ում՝ 56 հազար 517: Առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Եղանակային պայմանները եւս նպաստավոր են եւ բավարար: