Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին

13.02.2014


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Ընդունելությանը ներկա էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը:
Ողջունելով մեծարգո հյուրին, մարզպետը նշեց, որ Արագածոտնի մարզը Ֆրանսիայի հետ բարեկամության լավ ավանդույթներ ունի: Տարիներ շարունակ արդյունավետորեն ընթանում են փոխգործակցության ծրագրերը Թալին եւ Բուրգ Լե Վալանս քաղաքների, ինչպես նաեւ Օշական գյուղական համայնքի եւ Ալֆորվիր քաղաքի միջեւ: Նա նշեց այդ ասպարեզներում ունեցած ձեռքբերումները եւ առաջիկա գործնական ընթացքը: Առանձնակի կարեւորվեց, որ մարզի 32 դպրոցում ուսուցանվում է ֆրանսերեն լեզուն:
Մարզպետը նաեւ անդրադարձավ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությանը, կարեւորելով, որ այն հաստատուն հիմքերի վրա է դրված՝ շնորհիվ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումների:
Ներկաների կողմից քննարկվեցին երկուստեք հետաքրքող հարցեր: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին կրթական ծրագրերին, համայնքների միջեւ նոր համագործակցության հնարավորություններին:
Շնորհակալություն հայտներով ընդունելության համար, Անրի Ռենոն ասաց, որ Արագածոտնի մարզը Հայաստանի ամենագեղատեսիլ բնակավայրերից է: Նա հիացած է այստեղի հրաշալի բնությամբ, բարձրաբերձ լեռնաշղթաներով, անդնդախոր կիրճերով եւ դրանց վրա կառուցված պատմամշակութային հուշարձաններով, եկեղեցիներով, ամրոցներով: Նա գոհունակություն հայտնեց իր երկրի հանդեպ մարզում դրսեւորած հետաքրքրության եւ առկա գործնական կապերի համար: Մարզպետի եւ դեսպանի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Մարզի ղեկավարևության ուղեկցությամբ դեսպանը նաեւ այցելեց Կաթնաղբյուրի դպրոց, ուր ուսուցանվում է ֆրանսերեն լոզուն եւ եղավ Բյուրականի աստղադիտարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51