Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14.02.2014


ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 10- N 85 - Ա որոշմամբ ստեղծվելու է ՀՀ մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնք¬ներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակ-ցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպու¬թյուն¬¬ների գործունեությանը նպաստելն է։
Խորհրդի գործառույթներից են մարզերում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրա¬¬ցումը, երիտասարդության հարցերին առնչվող պետական, մարզային և համայնքային մարմինների համագործակցության ապահովումը, երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում մարզային և համայնքային ծրագրերի քննարկումը, դրանց ֆինանսավորման անհրաժեշտության, ծավալների ու ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք ներկայացնելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակ¬ցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթա-կառուցվածքային և այլ խնդիրների հայտնաբերումը և մարզպետին համապատասխան առաջարկություններ ներկայա¬ցնելը և այլն:
Խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև 3500 և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:
Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16 30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
- երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող¬ջա-պահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
- երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո-ցառումներին մասնակցության փորձ.
- երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց¬ման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։
- Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտա-սարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխա-տանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցութային կարգով, վերոգրյալ չափանիշերին համապատասխան: Համայնքի ավագանին համապատասխան հայտարարու¬թյուն է տեղադրում համայնքի տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև իր վարչական շենքում հայտարարու¬թյունների համար նախա¬տեսված տեղում:
- Նշված չափանիշները բավարարող թեկնածու չլինելու դեպքում խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը կարող է առաջադրվել համայնքի ավա¬գանու կազմից՝ ինքնաառաջադրման սկզբունքով, վերոգրյալ չափանիշերին համապատասխան: Համապատասխան թեկնածու չլինելու դեպքում տվյալ համայնքից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ է ընտրվում ավա¬գանու՝ տարիքով ամենաերիտասարդ անդամը:
Դիմել մինչեւ 2014 թվականի մարտի 15-ը՝ համապատասխան համայնքների ղեկավարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51