Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում շարունակվում են Բանակի օրվան նվիրված միջոցառումները

10.02.2014


Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում կայացավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Բանակի օրվան: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Արագածոտնի թեմի առաջնորդարանի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ոսկեվազի հովվության հոգեւոր հովիվ Տեր Զորայր քահանա Կարապետյանը, «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, Աշտարակի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին՝ Միլա Միքայելյանը, այլ հյուրեր:
Օրը տոնական էր եւ հագեցած բազմաբնույթ իրադարձություններով: Տեղի ունեցավ Ոսկեհատից զոհված ազատամարտիկների հիշատակի անվանակոչություն: Հրաչյա Գրիգորյանի անվամբ կոչվեց նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, իսկ Սերյոժա Դավթյանի անվամբ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության դասասենյակը: Առաջինի բացման պատիվը տրվեց մարզպետ Սարգիս Սահակյանին եւ Հրաչյա Գրիգորյանի այրուն՝ Գոհար Ալոյանին, երկրորդինը՝ գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանին եւ սենյակի անվանակրի մորը՝ Հասմիկ Դավթյանին:
Ողջույնելով ներկաներին, մարզպետն ասաց, որ դասասենյակների անվանակոչումը մեծ խորհորդ ունի: Այն զոհվածների հանդեպ մեր ունացած երախտագիտության արտահայտությունն է: Նման անվանակոչություններ մարզում արդեն կատարվել են շուրջ 25 դպրոցում, եւ գործընթացը շարունակական է լինելու: Մարզպետը նաեւ շնորհավորեց Հրաչյա Գրիգորյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Նա իր պատրաստակամությունը հայտնեց անհրաժեշտության դեպքում զորավիգ լինել ինչպես, Հրաչյա Գրիգորյանի եւ Սերյոժա Դավթյանի , այնպես էլ բոլոր ազատամարտիկների ընտանիքներին:
Միջոցառումը շարունակվեց գեղարվեստական մասով, որը հավուր պատշաճի ներկայացրին դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Ռազմահայրենասիրական դաստիւարակության ակտիվ գործունեության համար ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրերի արժանացան համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, դպրոցի տնօրեն Նելլի Նասոյանը,:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51