Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Հիվանդի օրվա կապակցությամբ

12.02.2014

Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է: Այն դիտվում է որպես սոցիալական քայլ, որի նպատակն է աջակցել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հիվանդի համաշխարհային օրը նշվում է 1993թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ:
Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետի տեղաակալ Նունե Մովսիսյանը այցելեց Աղձք՝ հանդիպելու բուժքույր Կիմա Ջանոյանին: Թե՛ տեղի, եւ թե՛ հարեւան գյուղերի բնակչության համար նա բարեգթության, մարդասիրության եւ լավատեսության խորհուրդն ունի: Հիվանդներին նա ցուցաբերում է ցանկացած պարագաներում աջակից լինելու, առաջին օգնության հասնելու պատրաստակամություն: Եվ այդպես՝ արդեն շուրջ 60 տարի: Ներկայումս էլ նա գործուն աշխատանքի մեջ է, անդամակցում է Ագարակի բուժամբուլատորիային՝ սպասարկելով Աղձք համայնքի բնակչությանը:
Փոխմարզպետի այցը Կիմա Ջանոյանի համար անակնկալ էր: Նա շնորհակալ եղավ ուշադրության համար եւ ուրախությամբ ընդունեց, որ Հիվանդի համաշխարհային օրվա կապակցութփյամբ մարզի ղեկավարության կողմից նա արժանացել է ուշադրության: Ապա մեկ առ մեկ պատմեց այն պարգեւների, կարեւորագույն խրախուսանքների մասին, որոնց նա արժանացել է հիվանդների հանդեպ անխնա նվիրվածության, բուժքրոջ իր պարտականությունները լավագույնս եւ լիարժեքորեն կատարելու համար: Տարբեր տարիներին տպագրված հոդվածները, ստացած մեդալնելն ու շնորհակալագրերը, արտասահմանյան այցեռլություններն ու հանդիպումները վկայում են նրա հանդեպ ամենաբարձր մակարդակներում եղած գնահատանքի մասին:
Մեծավաստակ բուժքրոջ մասին բնակչության կողմից ցուցաբերված մեծ սիրո, վստահության եւ գոհունակության մասին պատմեց նաեւ Աղձքի համայնքապետ Արսեն Ավդալյանը: Նա ասաց, որ շնորհիվ նրա ուշադիր եւ պարտաճանաչ աշխատանքի,մի քանի տասնամյակ շարունակ իրենց համայնքում արտառոց դեպքեր, վարակիչ բռնկումներ չեն արձանագրվել:
Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը Կիմա Ջանոյանի կատարած աշխատանքն ու վաստակը բարձր գնահատեց: Նա ասաց, որ պատահական չէ, որ Հիվանդի համաշխարհային օրը մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ նա այցելել է իրեն: Նա եկել է մեկի մոտ, ով աջակից է լինում բոլոր հիվանդներին, ոչ միայն ցուցաբերում նրանց առաջին բուժօգնության, այլեւ օգտակար լինում իր փորձառու խորհուրդներով ու դրական լիցքերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51