Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում 18.04.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նախագահում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը, ապրիլի 18-ին մասնակցեց Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կայացած ,,Իմ պապերի հավերժական անդաստան,, խորագրով ցերեկույթին` որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել պատմական այդ ժամանակաշրջանը իր ողջ բովանդակությամբ, կոլորիտային, կենցաղային մանրամասներով: Պատմական իրադարձությունները ներկայացվեցին խաղարկային բեմականացմամբ: Ցուցադրվեցին աշխատանքային պատկերներ` լավաշի թխման, խնոցի հարելու, գորգագործության, խոտհնձի եւ այլ գործընթացներ...

Հիշատակի միջոցառում Արագածում` Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ

Հիշատակի միջոցառում Արագածում` Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ 17.04.2015

,,Այսքան արյուն թե մեզ ներեն մեր որդիք, թող ողջ աշխարհն հային կարդա նախատինք,,. այս խորագիրն էր կրում միջոցառումը, որ կայացավ ապրիլի 17-ին Արագած համայնքում: Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր բազնաթիվ հյուրերով, համագյուղացիներով: Մասնակցում էր նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Թեմային համահունչ կերպարի մեջ էր դահլիճը, որի մի անկյունում ներկայացված էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտը, շուրջը` վառվող մոմերով...

Մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը կազմակերպեց կլոր սեղան

Մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը կազմակերպեց կլոր սեղան 16.04.2015

Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը կազմակերպեց կլոր սեղան: ,, ՀՀ արտաքին քաղաքական ձեռքբերումները հայոց ցեղասպանության ճանաչման գործում,, թեմայով կլոր սեղանին մասնակցեցին նաեւ մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, պատմաբաններ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Շահինյանը, Ավիկ Հարությունյանը եւ այլ մասնագետներ:

Հուշարձանի բացում` Կաթնաղբյուր համայնքում 16.04.2015

2015թ. Ապրիլի 20-ին ժամը 1200-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված եւ ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման հանդիսավոր արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետարան Կաթնաղբյուրի գյուղապետարան

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց ԼՂՀ-ում վիրավորված Գոռ Դարմանյանին 15.04.2015

Ապրիլի 15-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանն այցելեցին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանին: Մարզպետը հետաքրքրվեց զինվորի առողջական վիճակով եւ շնորհակալություն հայտնեց նրան ու իր զինակիցներին` հակառակորդի հանդեպ աննկուն եւ հերոսական գործողություններ դրսեւորելու համար: Սարգիս Սահակյանն առողջություն մաղթեց զինվորին, դրամական օգնություն հատկացրեց եւ իր պատրաստակամությունը հայտնեց նրան աջակցել ցանկացած խնդրի առաջացման պարագայում...

Ծառատունկ`  ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի

Ծառատունկ` ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի 14.04.2015

Թալին քաղաքում, ի հիշատակ Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի,ապրիլի 14-ին քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ծառատունկ: Մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակազմը, Թալինի ՀՈԱԿ-ների կոլեկտիվները իրենց տնօրենների գլխավորությամբ, դպրոցների բարձր դասարանների աշակերտները, ինչպես նաև > Հայաստան բարեգործական կազմակերպության Թալինի գրասենյակի ակտիվիստները..

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28