Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը 19.01.2016

Հունվարի 19-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը, որին ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը...

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը 13.01.2016

Հունվարի 13-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը` մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների, այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Մարզպետը անդրադարձավ 2015 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությանը եւ ներկայացրեց նոր տարում իրականացվելիք առաջնային աշխատանքները: Նա մասնավորապես քննարկեց համայնքներում իրականացվելիք աուդիտի անցկացմանը, դպրոցներում ջեռուցման գործընթացի կազմակերպմանը, բուժհաստատություններում տիրող իրավիճակին եւ օրախնդիր այլ հարցերին վերաբերող հարցրեը եւ տվեց համապատասխան հանձնարարականներ...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 11.01.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.դեկտեմբեր ամսին գրանցվել է 69 ծնունդ: Նրանցից 39-ը աղջիկ է, 30-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 26 երեխա՝ 13 աղջիկ, 13 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 13 աղջիկ, 9 տղա՝ ընդամենը 22 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 6 տղա, ընդամենը` 14 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 5 աղջիկ, 2 տղա:

Վարչապետի այցը Արագածոտնի մարզ

Վարչապետի այցը Արագածոտնի մարզ 01.01.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց կատարեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը նախ եղավ Ծաղկահովիտ համայնքում, որտեղ շահագործման հանձնվեց ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք: 1988 թվականի երկարաշարժի հետևանքով ամբողջովին ավերված եւ ՀՀ նախագահի հանձնարարականով հիմնանորոգված շենքում բնակարանամուտ տոնեց 40 ընտանիք...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը  Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 29.12.2015

Սիրելի հայրենակիցնե’ր, շնորհավորում եմ բոլորիս` Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մարդկությունը հրաժեշտ է տալիս 2015 թվականին: Տարի, որ լի էր ինչպես կյանքի ամենատարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումներով, այնպես էլ` աշխարհա-քաղաքական բազմաբնույթ իրադարձություններով: Պատմության մեջ դրանք կմնան որպես երկրների, պետությունների համար կարեւորագույն իրադարձություններ, կնշանավորվեն իբրեւ նոր երեւույթների ու ձեւավորումների դրսեւորումներ...

Արագածոտնի մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին թանկարժեք նվերներ

Արագածոտնի մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին թանկարժեք նվերներ 28.12.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գործունեության ոլորտում առանձնակի տեղ է գրավում ուշադրությունը զոհված ազատամարտիկների, վերջին շրջանում դիվերսիայից տուժած. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին: Մարզպետի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ էր ապասվում ինչպես նրանց, այնպես էլ սոցիալապես անապահով, հաշմանդամ ունեցող մի խումբ ընտանիքների: Նախապես տեղեկանալով այդ ընտանիքների կարիքների մասին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նվիրաբերվեցին կենցաղային իրեր եւ սարքավորումներ` լվացքի մեքենա, հեռուստացույց, համակարգիչ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50