Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Ռաֆիկ Հակոբյանի հոգեհանգիստը

Կայացավ Ռաֆիկ Հակոբյանի հոգեհանգիստը 06.04.2016

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված զինծառայողներից մեկը Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանն է: Նա հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Լենինգրադից, եւ ծառայությանը տրվել էր ամբողջ հոգով ու մարտական տրամադրությամբ: Ապրիլի 6-ին հայրենի գյուղում` Կարմրաշենում տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը, որին մասնակցում էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա հարգանքի տուրք մատուցեց զոհվածի հիշատակին, վշտակցեց հարազատներին...

Արագածոտնը հրաժեշտ տվեց Քյարամ Սլոյանին 06.04.2016

Ապրիլի 5-ին Արտաշավանում տեղի ունեցավ Քյարամ Սլոյանի հոգեհանգստի արարողությանը, որին ներկա էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա իր խորին վշտակցությունը հայտնեց հերոսի ծնողներին, հարազատներին եւ միաժամանակ հատկացրեց դրամական աջակցություն` 1 միլիոն դրամի չափով: Մարզպետը ընտանիքի կողքին է եղել ողբերգության առաջին իսկ պահերից, աջակցել կազմակերպչական բոլոր հարցերում: Հոգեհանգստին ներկա էին նաեւ, մարզային ուժային կառույցների համայնքների, կրթական, մարզային բոլոր կառույցների ղեկավարները ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներՇարքային Քյարամ Քալալի Սլոյանը, ծնված 1996թ., ժամկետային ծառայության է մեկնել 2014 թվականին, Աշտարակի ԶԿ-ից: Քյարամ Ալոյանի հուղարկավորությունը կայացավ ապրիլի 6-ին, որին ներկա էր մարզպետը, պաշտոնատար այլ անձինք:

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանին ընդունեց  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 05.04.2016

Ապրիլի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ուղեկցությամբ այցելեց Մայր աթոռ սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Վեհափառը նշեց, որ ուրախ է մարզպետինվերստին տեսնելու այդ պաշտոնում եւ նշեց, որ նա քաջածանոթ է նախկին պաշտոնավարման ընթացքում նրա իրականացրած գործունեության մասին: Նա իր օրհնանքի խոսքն ու բարեմաղթանքը հղեց մարզպետին, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք կամեցավ...

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության պատվիրակությանը 04.04.2016

Ապրիլի 4-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության Արագածոտնի ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեին եւ տարբեր ոլորտների պատասխանատուներին: Հանդիպման նպատակը կազմակերպության կողմից մարզում իրականացվող գործունեության ամփոփումն էր եւ նոր նախագծերի հստակեցումը: Ծրագրի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ Վորլդ Վիժնը գրասենկայներ ունի մարզի երկու տարածաշրջանում` Ապարանում եւ Թալինում եւ այդ համայնքներում տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել...

Մարզպետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով 04.04.2016

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության առաջին իսկ պահից արտակարգ ռեժիմով է աշխատում Արագածոտնի մարզպետարանը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ղեկավարությամբ: Մարզպետի մոտ ուժային կառույցների, զինկոմիսարների, համայնքների , կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ պարբերաբար խորհրդակցություններ, հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկվում են օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր: Սահմանված է շուրջօրյա հերթապահություն...

ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է Արագածոտնի մարզ 03.04.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 4-ին այցելել է Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի ավագ դպրոց: Տնօրեն Մարինե Սուքիասյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ նախարարը նշել է, որ այս փուլում, երբ հանրապետության մանկավարժական կազմի հետ ակտիվ քննարկումներ են ծավալվում ավագ դպրոցի զարգացման ծրագրերի ուղղությամբ, կարևորում է ինչպես առկա խնդիրների վերհանումը, այնպես էլ` դպրոցներից ստացվող առաջարկները: Տնօրենը ներկայացրել է ավագ դպրոցին վերաբերվող խնդիրները, որոնց առնչվում են մասնագիտական կողմնորաշման ավագ դպրոցների կրթական ծրագրերին, ավագ դպրոցի և ՄԿՈՒ հաստատությունների միջև ձևավորված մրցակցային հարաբերություններին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50