Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Իմ Հայաստան,, համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցները` Արագածոտնի մարզում

24.09.2016

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ,,Իմ Հայաստան,, համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցները սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում էին: Առիթն այստեղ կազմակերպված դուդուկի փառատոնն էր, որին մասնակցեց սփյուռքից ժամանած 40 դուդուկահար:Փառատոնին իր աջակցությունը ցուցաբերեց Արագածոտնի մարզպետարանը:
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծանոթացան եկեղեցու պատմությանը, ծաղիկներ տեղեդրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին:
Փառատոնի մասնակիցները եղան նաեւ Թաթուլ համայնքում, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Թաթուլ Կրպեյանի հուշարձանի մոտ:
Թալինի մշակույթի տանը կազմակերպվեց միջոցառում, որտեղ հանդիսատեսը հաճույքով ունկնդրեց դուդուկահարների կողմից ներկայացված համերգային ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42