Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգումից հետո բացվեց Մելիքգյուղի դպրոցը

26.09.2016


Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում կայացավ դպրոցի բացման արարողությունը: Դպրոցը հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարներ Հրաչյա եւ Մերի Սուրենյանների ֆինանսավորմամբ` ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի կողմից:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, բարերարներ տեր եւ տիկին Սուրենյանները` սփյուռքից ժամանած իրենց հարազատների հետ, բազմաթիվ հյուրեր:
Դպրոցի բացման կապակցությամբ Մելիքգյուղցիներին շնորհավորեց Գաբրիել Գյոզալյանը եւ ասաց, որ մարզում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մեջ առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Դպրոցների ավելի քան 70 տոկոսում կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքներ են տարվել: Գործընթացը շարունակական է, եւ առաջիկայում ծրագրերի շրջանակը ավելի ընդգրկու ն եւ ընդլայնված կդառնա:
- Անչափ ուրախ եմ, որ մելիքգյուղցիները հնարավորություն ունեն այս բարենորոգ շենքում լավագույնս իրականացնելու կրթության եւ դաստաիարակության ավանդույթները: Սակայն, միայն շինությունը բավարար չէ: Վստահ եմ, որ դպրոցի մանկավարժները ամենայն սիրով եւ պատասխանատվությամբ կնվիրվեն իրենց գործին, որի պարագայում կարելի կլինի ունենալ լավագույն արդյունք,-ասաց մարզպետը եւ շնորհակալություն հայտնեց բարերարներին ու ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին:
Ներկաները շրջայց կատարեցին դպրոցում, ականատես եղան, թե ինչպիսի մեծ աշխատանք է կատարվել երկրաշարժից ավերված եւ երկար տարիներ չվերանորոգված շինությունում: Դպրոցն այժմ ամբողջությամբ նորոգվել է եւ ունի լավագույն պայմաններ: ,,Հայաստան,, հիմնադրամի աջակցությամբ ամբողջովին նոր գույք է ձեռք բերել:
Արգենտինահայ բարերարները առաջիկայում նախատեսում են Մելիքգյուղում այլ ծրագրեր իրականացնել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35