Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ

20.09.2016

Հարգելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ին մեր երկիրը նշում է իր պետական գլխավոր տոնը` Անկախության օրը:
Ուղիղ 25 տարի առաջ, միավորվելով ազգային գաղափարների շուրջ, մեր ժողովուրդը միահամուռ եւ համախումբ, մասնակցեց համազգային հանրաքվեին եւ իր վճռորոշ ,,այո,,-ն ասաց` մեկընդմիշտ հաստատելով անկախ Հայաստան ունենալու իր կամքն ու վճռականությունը: Դրանով իսկ իրականացավ մեր պապերի ու նախապապերի դարավոր երազանքը: Հայաստանի Հանրապետությունն իր անկախ եւ հաստատուն տեղն ունեցավ համաշխարհային նորագույն պատմության մեջ:
Անկախ պետության վերածնունդը պատմության հրամայականն էր: Երբեք չհաշտվելով անկախ պետականության կորստի հետ եւ հերոսական պայքարի ու մեծ զոհողությունների գնով վերստեղծելով այն, մեր ժողովորդը դրսևորել է մեծագույն կամք ու հաստատակամություն:
Այդպիսի վճռականությամբ եւ միասնական ջանքերով այսօր ամենքս ի զորու ենք պահպանելու մեր անցած ճանապարհի ձեռքբերումները, օր-օրի դրանց հավելելով նորերը` ի շահ մեր պետականության ամրապնդման, մեր անկախ երկրի կայունության եւ խաղաղության հարատեւման:
Ի սրտե շնորհավորում եմ ամենքիս` Անկախության տոնի առթիվ: Անսահման բարիք, հաջողություններ, երջանիկ եւ լուսավոր ապագա մեր ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14