Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց ՀՀ Անկախության 25 ամյա հոբելյանը

22.09.2016

ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր էր պատրաստել Արագածոտնի մարզպետարանը:
Մարզի ղեկավարությունը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Մնացական Մնացականյանը, Բազմասեր Առաքելյանը, առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հոգեւոր դասի առաջնորդներն այցելեցին Աշտարակի գերեզմանատանը ամփոփված զոհված ազատամարտիկների պանթեոն` հիշատակի տուրք մատուցելու նորանկախ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված զինվորներին, տեղադրեցին ծաղկեպսակներ: Օրվա առիթով մարզի համայնքներում կազմակերպվեցին տոնական  հանդիսություններ:
Գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ մարզկենտրոն Աշտարակի մշակույթի տանը, որտեղ օրվա կապակցությամբ բացվեց գեղանկարիչ Նվեր Հայրապետյանի աշխատանքների ցուցահանդեսը`,,,Ազատության ճանապարհ,, վերտառությամբ:
Հանդիսավոր մասը սկսվեց պետական օրհներգով եւ հոգեւոր թեմի առաջնորդի օրհնանքով:
Ներկաներին շնորհավորեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա ասաց, որ պատմության բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը ձգտել է անկախության, որն իրականություն դարձավ 25 տարի առաջ` ուղիղ այս օրը: Դարեր շարունակ հանուն անկախության մարտնչել ու իրենց կյանքն են զոհաբերել մեր բազում հայ քաջորդիները: Եվ ահա, արդեն 25 տարի մենք վայելում ենք այնքան բաղձալի անկախությունը: Սեփական ուժերով, հնարավորություններով, տաղանդով ու կամքով արարում ենք մեր երկրի ներկան ու կերտում ապագան:
- Հիրավի, հեշտ չի եղել անկախության ձեռքբերումը: Նորանկախ պետության առջև ծառացել են բազում դժվարություններ, որոնց հաղթահարումը միահամուռ ուժ և ներդրում, անսահման սեր ու նվիրվածություն է պահանջել: Մեր երկիրի սահմանները պաշտպանված են` շնորհիվ Հայաստանի զինված ուժերի, բանակ, որ ծնվել է անկախության հետ միաժամանակ: Մեր բանակի կերտման ակունքներում են այն հերոսները, որոնց արյան գնով այսօր ամուր հիմքերի վրա է կանգնած Հայաստանի Հանրապետությունը` համայն հայության հայրենիքը: Նրանց գործը անձնվիրաբար շարունակում է այսօրվա` անկախության սերունդը,-ասավ մարզպետը:
Նա շնորհավորեց ողջ հայ ժողովրդին եւ մաղթեց ամենայն բարիք, նորանոր ձեռքբերումներ , երջանիկ ու լուսավոր ապագա:
Հնչեցին նաեւ շնորհավորանքի այլ խոսքեր:
Անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ պետական, տեղական ինքնակառավարման համակարգի, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ վաստակաշատ աշխատողներ ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեցին ,,Մովսես Խորենացի,, , ,,Մխիթար հերացի,, եւ Երախտագիտության մեդալներով:
Հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիներ, երաժշտական համույթների մասնակցությամբ կայացավ համերգ:
Տոնական օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01