Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 04.05.2016
Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.ապրիլ ամսին գրանցվել է 66 ծնունդ: Նրանցից 31-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 23 երեխա՝ 8 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 15 տղա՝ ընդամենը 23 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 8 տղա, ընդամենը` 15 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 5 ծնունդ` 4 աղջիկ, 1 տղա:
Մեկնեցին Արցախ 03.05.2016
Արցախում ծավալվող գործողությունների կապակցությամբ ՀՀ Արագածոտնի Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման, դրանց տեղափոխման եւ բժշկական ծառայությունների պատուցման գործընթացներ: Մայիսի 3-ին համապատասխան մասնագետների կողմից կազմված հերթական խումբը մեկնեց Արցախ, իր հետ տանելով բժշկական կազմակերպությունների կողմից, կամավոր սկզբունքով հավաքված համապատասխան քանակությամբ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և դեղամիջոցներ, բժշկական նշանակության պարագաներ։ Հայտնի իրադարձությունների առաջին օրերից կազմավորվել է բժշկական շարժական խումբ, որն իր առջեւ նպատակ է դրել ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ԼՂ տարածքում...

Կամավորները հանդիպեցին իրենց նամակներ հղած դպրոցականներին 03.05.2016
Մայիսի 2-ին Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին հյուր էին այցելել Շուշիի առանձնակի գումարտակի կամավորները: Այդ մեծագույն պատվին աշակերտներն արժանացել էին այն բանի համար, որ ապրիլի առաջին օրերին Արցախի սահմաններում կռվող զինվորներին նրանք իրենց կողմից ծանրոցներ էին ուղարկել, դրանց հետ նրանք հղելով նաեւ իրենց սրտից բխած անկեղծ եւ անմիջական մտքերն արտահայտըող նամակներ: ԵՎ ահա, դիրքերից վերադառնալով, կամավորները ցանկություն էին ունեցել հանդիպել այն երեխաներին, ում խոսքերն այնքան անհրաժեշտ էին եղել իրենց դիրքերում...

Դրամական հերթական աջակցությունը` զոհվածների ընտանիքներին 02.05.2016
Ապրիլի 2-5-ը Արցախում ծավալված մարտական գործողութփյունների ժամանակ Արագածոտնի մարզից զոհված 3 ժամկետային զինծառայողների ` վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի, արտաշավանցի Քյարամ Սլոյանի, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին հերթական աջակցությունը մատուցվեց: Տաշիր բարեգործական հիմնադրամի եւ Կարապետյան եղբայրների կողմից յուրաքանչյուր ընտանիքին հատկացվեց 2 հազարական դոլար: Աջակցությունը ընտանիքներին հատկացվեց տեղերում, գումարը առձեռն հանձնելով զոհվածների ծնողներին: Մինչ համայնքներ ուղեւորվերը, հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանին ընդունեց մարզետ Գաբրիել Գյոզալյանը...
Մարզպետն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ 27.04.2016
Ապրիլի 26-ին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Ծաղկահովիտում, Գեղաձորում, Բերքառատում, Նորաշենում, Ձորագլխում, Թթուջրում համայնքապետերի եւ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում բարձրացվեցին տեղերում առկա հիմնախնդիրները: Յուրաքանչյուր համայնքում մարզպետն առանձնացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծումը առաջնահերթություն է ենթադրում: Ծանոթանալով բարձրացված խնդիրներին, մարզպետը տեղում քննարկեց դրանց լուծման հնարավոր տարբերակները, տվեց համապատասխան հանձնարարականներ:

Արագածավանում բացվեց ժամանակակից գյուղատնտեսական կենտրոն 25.04.2016
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արագածավան համայնքում ապրիլի 25-ին բացվեց Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնը (ԳԱՍԿ): Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը...