Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մասնակցեց հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների աշխատանքներին

15.10.2016

Հոկտեմբերի 14-ին Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մասնակցեց հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային եւ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների աշխատանքներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ ստորագրվեցին հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր, Գեղարքունիքի մարզի եւ Օմսկի նահանգի կառավարության միջև ստորագրվեցին առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր: հայկական եւ ռուսական կողմերի միջեւ ստորագրվեցին նաեւ ենթակառուցվածքային, կրթական, գիտատեխնիկական ներդրումային ոլորտներին անռչվող այլ համաձայնագրեր:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվեց ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: ԵԳՄՀ նպատակն է նպաստել Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14