Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսություն` ՀՀ Անկախության 25 ամյա տոնակատարությունների շրջանակում

15.10.2016

ՀՀ Անկախության 25 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները Արագածոտնի մարզում շարունակվում են: Մարզկենտրոն Աշտարակի մշակույթի տանը կայացավ հանդիսություն` Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախաձեռնությամբ:
Ներկաներին եւ ողջ հայ ժողովրդին շնորհավորեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա, մասնավորապես նշեց, որ պատմության բոլոր ժամանակներում հայ ժողովուրդը ձգտել է անկախության, որն իրականություն դարձավ 25 տարի առաջ` ուղիղ այս օրը: Դարեր շարունակ հանուն անկախության մարտնչել ու իրենց կյանքն են զոհաբերել մեր բազում հայ քաջորդիները: Այդ ամենի ակունքներում իր կարեւորագույն դերն ու նշանակությունն է ունեցել եւ ունի Հայ Հեղափոխայան Դաշնակցություն կուսակցությունը:
-Մեր երկիրի սահմանները պաշտպանված են` շնորհիվ Հայաստանի զինված ուժերի, բանակ, որ ծնվել է անկախության հետ միաժամանակ: Մեր բանակի կերտման ակունքներում են այն հերոսները, որոնց արյան գնով այսօր ամուր հիմքերի վրա է կանգնած Հայաստանի Հանրապետությունը` համայն հայության հայրենիքը: Նրանց գործը անձնվիրաբար շարունակում է այսօրվա` անկախության սերունդը: Հավերժ փառք հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր հերոսներին,ասաց մարզպետը եւ ամենայն բարիք, նորանոր ձեռքբերումներ , երջանիկ ու լուսավոր ապագա մաղթեց ողջ հայ ժողովրդին,-ասաց մարզպետը:
Անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ ողջույնի խոսք ասաց նաեւ ՀՅԴ ԳՄ պատասխանատու Արթուր Եղիազարյանը:
Հանդիսությունը շարունակվեց ճոխ համերգով: Ներկաները մեծ ոգեւորությամբ ընդունեցին ճանաչված եւ սիրված երգիչներ Դավիթ Ամալյանի, Ռուբեն Սահակյանի, Մրոյի, Դավիթ Սասունցու, Մկրտիչ Մկրտչյանի, Սամվել Երանյանի կողմից մատուցված համատեղ երաժշտական ծրագիրը` կազմված ազգային հայրենասիրական, ռազմաշունչ երգերի կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14