Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դավիթ Լոքյանը Արագած համայնքում ծանոթացել է ՀՀ մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին

28.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այց կատարեց Արագածոտնի մարզի Արագած համայնք, որտեղ ծանոթացավ Հայաստանի մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպված եռօրյա դասընթաց-քննարկումների ընթացքին: Նախարարին  ուղեկցեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը կազմակերպել է դասընթաց-քննարկումներ, որին մասնակցել են մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, իսկ դասընթացն անցկացրել են ԵՄ փորձագիտական խումբը՝ տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ:
Դավիթ Լոքյանը ծանոթացավ մարզային խմբերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվեց յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրով, հետևեց դասընթացի ժամանակ մարզային խմբերի կողմից մշակված ռազմավարական ծրագրերի ներկայացմանը։ Նախարարը մի շարք դիտարկումներ կատարեց ներկայացված ծրագրերի վերաբերյալ, ընդգծեց, որ մարզերում տնտեսական զարգացում ապահովելու համար պետք է փաստարկված ծրագրեր ներկայացնել։ 

Ծրագրի առաջին դասընթացի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, ՍՎՈՏ վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:
ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի խոսքով, տարածքային զարգացման նմանատիպ ջանքեր են ներդրվել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ «Այս աշխատանքը պահանջում է նոր մոտեցումներ։ Ուզում եմ ընդգծել, որ մարզի զարգացման ռազմավարությունը չի կարող պատվիրված լինել միայն կառավարության կողմից։ Այն նաև պետք է մշակվի հասարակական կազմակարպությունների և մարզային շահագրգիռ կազմակերպությունների կողմից»,-ասաց  եվրոպացի փորձագետը։
Դասընթաց-քննարկումները շարուկական բնույթ են կրելու։ Առաջին դասընթացին հաջորդելու են ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորած փործագիտական խմբի այցերը Հայաստանի բոլոր մարզեր՝ դասընթացի մասնակիցներին տեղերում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34