Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը մասնակցեց «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսին

21.10.2016

Արագածոտնի մարզը մասնակցեց «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսին

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները եւ վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաեւ ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:
Արագածոտնի մարզը ցուցահանդեսին ներկայացավ բավանին հագեցած ցուցադրությամբ; ,,Արագածոտնի մարզ,, տաղավարում ներկայացվեցին մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրատեսակները` կաթնամթերքներ, մսամթերքներ, մրգեր, բանջարեղեն, ավանդական մշակաբույսեր, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, անուշեղեն, պահածոներ եւ այլ մթերքներ: Հետաքրքիր ձեւավորումներով ցուցադրված էին ազգային կերակրատեսակները, կոլորիտային երանգավորում ունեցող պատկերներ:
Եռօրյա ցուցահանդեսի առաջին օրը ցուցահանդեսի բացմանը ներկա էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Մարզի տաղավարի մոտ նա դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը ծանոթացավ մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրատեսակներին եւ ոլորտում մարզի այս տարվա ձեռքբերումներին:
Ցուցահանդեսի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, եւս բազմազան տեսականիներով էր հագեցած ,,Արագածոտնի մարզ,, տաղավարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացավ ներկայացված գյուղատնտեսական արտադրատեսակներին, մարզպետ Գաբրիել Գյողալյանի հետ քննարկեցին կարկտահարության վնասների փոխհատուցման վերաբերյալ գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության հարցը:
Ցուցահանդեսին մասնակցում էին հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17