Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական   ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ 20.09.2016

Հարգելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ին մեր երկիրը նշում է իր պետական գլխավոր տոնը` Անկախության օրը: Ուղիղ 25 տարի առաջ, միավորվելով ազգային գաղափարների շուրջ, մեր ժողովուրդը միահամուռ եւ համախումբ, մասնակցեց համազգային հանրաքվեին եւ իր վճռորոշ ,,այո,,-ն ասաց` մեկընդմիշտ հաստատելով անկախ Հայաստան ունենալու իր կամքն ու վճռականությունը: Դրանով իսկ իրականացավ մեր պապերի ու նախապապերի դարավոր երազանքը...

Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությանը ամփոփվեց  ոստիկանության համակարգի գործունեությունը

Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությանը ամփոփվեց ոստիկանության համակարգի գործունեությունը 14.09.2016

Սեպտեմբերի 14-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Մասնակիցներին ներկայացվեց ոստիկանության մարզային վարչության եւ բաժինների հաշվետվությունը մարզպետի մոտ կայացած վերջին` հունիսի 7-ի խորհրդակցությունից հետո իրականացված աշխատանքների վերաբերյալ...

Ուխտագնացության մասնակիցներն անցան Արագածոտնի մարզով

Ուխտագնացության մասնակիցներն անցան Արագածոտնի մարզով 08.09.2016

Հայաստանի անկախության 25 եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 130 ամյա հոբելյանների կապակցությամբ սեպտեմբերի 8-ին կազմակերպվել է հեծանվորդների ուխտագնացություն հանրապետության քաղաքներով: Կեսօրին հեծանվորդներն անցան Արագածոտնի մարզով: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքում նրանց հյուրընկալեցին Գր.Ղափանցյանի անվան դպրոցում...

Մարզպետն այցելեց Թալինի տարածաշրջանի համայնքներ 07.09.2016

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման ժամանակացուլցի համաձայն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Թալինի տարածաշրջանի համայնքներ: Նա հանդիպեց Թաթուլի, Ցամաքասարի, Սուսերի, Հացաշենի, Զարինջայի, Նոր Արթիկի բնակիչների հետ: Գյուղացիներին առավելապես հուզում էին հացահատիկի սերմացուների տրամադրման, կարկտահարության պատճառած վնասների հետեւանքների վերացման, բուժօգնության,աշխատանքային, սոցիալական բնույթի մի շարք հարցեր...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին 05.09.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.օգոստոս ամսին գրանցվել է 93 ծնունդ: Նրանցից 42-ը աղջիկ է, 51-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 36 երեխա՝ 15 աղջիկ, 21 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 16 աղջիկ, 12 տղա՝ ընդամենը 28 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 14 տղա, ընդամենը` 18, ծնունդ, 21 երեխա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ` 4 աղջիկ, 4 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա և սեպտեմբերի մեկի  կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա և սեպտեմբերի մեկի կապակցությամբ 01.09.2016

Սիրելի' աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի օր: Բոլոր ժամանակներում էլ գիրն ու դպրությունը, ուսումն ու կրթությունը հայ ժողովրդի համար եղել և մնում են անփոխարինելի արժեքներ: Մեր երկրի զարգացման ու առաջընթացի երաշխիքը լավ կրթված, բանիմաց սերունդն է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50