Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 6-ին կկայանա համընդհանուր շաբաթօրյակ

04.05.2017

 Գարնան գալստյան պես, ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում Արագածոտմի մարզի համայնքներում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Համայնքապետարաններից զատ, այդ գործում ներգրավված են պետական, մասնավոր կառույցները, հասարակական կազմակերպությունները: Այդ նպատակով հայտարարված է սանիտարական միամսյակ: Առանձնապես ուշադրության կենտրոնում են պետական եւ մարզային, համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների, հանրային նշանակության վայրերի, հասարակական տարածքների սանիտարական վիճակը:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով, ի լրոմն այդ ամենի, առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 6-ին հայտարարված է համընդհանուր շաբաթօրյակ: Շրջակայքի մաքրման, բարեկարգման, ծառատնկման աշխատանքներին մասնակիցը կլինեն կրթական, առողջապահական կազմակերպությունները, մարզում գործող հիմնարկ ձեռնարկությունները, համայնքապետարանները, ողջ հանրությունը:
Այս գործընթացը նաեւ նպատակ ունի Մայիսի 9-ի տոնակատարության նախօրյակին բարետես վիճակի բերել մարզում առկա հուշարձանների, հուշակոթողների շրջակայքը եւ ըստ ամենայնի նախապատրաստվել տոնական միջոցառումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34