Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաղթանակի եւ խաղաղության տոնը՝ Արագածոտնում

09.05.2017

Հաղթանակի եւ խաղաղության տոնը հանդիասավոր կեպով նշեցին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում: Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողների, հուշարձանների մոտ տեղի ունեցան մեծարման հանդիսություններ, տոնական միջոցառումներ:
Գլխավոր տոնակատարությունը կայացավ մայիսի 9-ին՝ մարզկենտրոն Աշտարակում :
Հանդիսությունը սկսվեց վաղ առավոտյան: Մարզի ղեկավարությունը, Հայրենական եւ Արցախյան պատերազմների վետերանները, հյուրերը, հանրությունը այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգի: Ծաղկեպսակներ տեղադրվեցին Հայրենական, Արցախյան պատերազմների զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր, կատարվեցին հայրենասիրական երգեր ու պարեր:
Այնուհետեւ, ավանդույթի համաձայն, միջացառման մասնակիցներն այցելեցին քաղաքի գերեզմանատանը գտնվող զոհված ազատամարտիկների պանթեոն: Հոգեւոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի արարողություն:
Ներկաները խնկարկեցին զոհվածների շիրիմների մոտ, զետեղեցին ծաղկեպսակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35