Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ

09.05.2017

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ: Հայ ժողովրդի համար մայիսը հաղթանակների ամիս է: Այս ամսվա բոլոր օրերի մեջ, սակայն, առանձնանում է Մայիսի 9-ը՝ իբրեւ Հայրենական Մեծ պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած փառահեղ հաղթանակի եւ Արցախյան պատերազմում՝ Շուշիի ազատագրման օր:
Անհերքելի է Խորհրդային բանակում մարտնչող հայ մարտիկների ունեցած հերոսական մասնակցությունը եւ անմնացորդ նվիրումը հայրենիքին: Նաեւ մեր՝ հայազգի քաջորդիների սխրանքների շնորհիվ էր, որ ջախջախիչ պարտության մատնվեց թշնամին: Դա , իսկապես, մեծագույն նվաճում էր նաեւ հայ ժողովրդի համար, եւ ձեռք բերված խաղաղությունը՝ օրախնդիր ու բաղձալի:
Ճակատագրի կամոք, նույն՝ Մայիսի 9-ին հայ ժողովուրդը եւս մեկ՝ կարեւորագույն հաղթանակ ունեցավ: Համառ եւ կատաղի մարտերի արդյունքում ազատագրվեց Շուշին՝ մեկընդմիջտ հաստատելով մեր ժողովրդի անպարտելիությունն ու ռազմական ոգին:
Այս հաղթանակները ձեռք են բերվել մեր ժողովրդի լավագույն զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության, սխրագործության շնորհիվ: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակ հերոսների հիշատակի առջեւ, փառաբանում նրանց սխրանքը:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, ամենայն բարիք, հզորություն՝ մեր պետությանն ու անպարտելի ժողովրդին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34