Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,, Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մասնակիցներին

28.04.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,, Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մասնակիցներին: Շուրջ 16 տարվա պատմություն ունեցող փառատոնի կազմակերպիչը ,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամն է:
Արագածոտնի մարզի մասնակիցները ներկայացնում էին ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքների հանրակրթական եւ երաժշտական դպրոցները: Նրանք ընդգրկված էին ,,Դասական երգ,, , ,,Ժողովրդական երգ,, , ,,Էստրադային երգ,, անվանակարգերում:
Մասնակիցները լավագույնս էին նախապատրաստվել մրցույթին, եւ նրանց արդյունքները բավականին հաջող էին: Փառատոնից նրանք վերադարձան պատվավոր մրցանակներով ու պատվոգրերով:
Ուջանի երաժշտական դպրոցից Գոռ Թումանյանը, Ապարանից Կարինե Ավետիսյանը,,Դասական երգ,, եւ Ուջանից Հայկ Սարգսյանը ,,Ժողովրդական երգ,, անվանակարգերում ստացան 1-ին մրցանակ: Առաջին մրցանակի արժանացան նաեւ Օհանավանից Մելինե Գրիգորյանը՝ ,,Էստրադային երգ,, անվանակարգում, Օշականից Մարգար Մանուկյանը, Ագարակից Հռիփսիմե Ոփյանը եւ Կարբիից Թեհմինե Շահբազյանը՝ ..Ժողովրդական երգ,, անվանակարգում:
Տարբեր անվանակարգերում մարզի մասնակիցները շահեցին նաեւ 3 հատ 2-րդ, 7 հատ 3-րդ մրցանակներ:
Գաբրիել Գյոզալյանը շնորհավորեց հաղթողներին եւ նշեց, որ նրանք, իբրեւ մարզի շնորհալիներ, ընդգրկված կլինեն կազմակերպվող մշակութային միջոցառումների մեջ: Նա շնորհակալություն հայտնեց ինչպես նրանց, այնպես էլ ուսուցիչներին եւ փառատոնի կազմակերպիչներին՝ հայ երգը մասսայականացնելու, եւ այդ գործում մարզերի շնորհալիներին ներգրավելու համար:
,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի ղեկավար Սուսաննա Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ փառատոնի կազմակերպմանը իրենց աջակցելու համար: Այնուհետեւ հաղթողներին հանձնվեցին մրցանակները: Փառատոնի կազմակերպման եւ լավագույնս մասնակցության համար մասնակիցներին եւ հիմնադրամի տնօրենին պատվոգրեր հանձնվեց նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից: Իսկ ամենակրտսեր եւ ավագ հաղթողներին մարզպետի կողմից տրվեց նաեւ դրամական խրախուսանք:
Ավարտին մասնակիցները հանպատրաստից կատարեցին հայկական ժողովրդական երգեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35