Նորություններ
Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհներն անցանելի են 02.12.2016
Դեկտեմբերին 2-ն, գիշերվանից սկսած՝ Արագածոտնի մարզի բարձրադիր գոտիներում ձյուն է տեղում: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ՝ ժամը 11.00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են: Դրանց երթեւեկելիությունն ապահովելու համար մաքրման աշխատանքներ են տանում ճանապարհաշինական կազմակերպությունները:

Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ասուլիսը 29.11.2016
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով շարունակվում են Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ասուլիսները, որոնք կատարած աշխատանքների յուրօրինակ հաշվետովություն են: Հերթական ասուլիսը կայացավ նոյեմբերի 29-ին: Կատարած աշխատանքների մասին տեղեկատվությամբ մարզի լրագրողներին ներկայացավ աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը...
Քննարկվեցին Ապարանի տարածաշրջանի համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման հարցեր 24.11.2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ բարձրացված հարցերի եւ տրված հանձնարարականների քննարկման նպատակով մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններից հետո, հերթական խորհրդակցությունը անցկացրեց Ապարանի քաղաքապետարանում: Տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հստակեցվեցին զարգացման ծրագրերի հետ կապված մանրամասները, նոր մոտեցումներն ու ժամանակացույցը: Մարզպետը նշեց, որ զարգացման ծրագրերն իրենց մեջ ներառելու է այն կարեւորագույն խնդիրներն ու անելիքները, որոնք իրատեսական են եւ նպաստավոր կարող են լինել համայնքներում հեռահար նպատակների իրականացման առումով...
Մարզպետի հանդիպումը Արագածի տարածաշրջանի համայնքապետերի հետ 23.11.2016
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շարունակում է աշխատանքային այցելություններ կատարել մարզի տարածաշրջաններ: Նոյեմբերի 23-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան եւ Ծաղկահովիտի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքապետերի հետ: Քննարկման թեման առնչվում էր համայնքների զարգացման հնգամյա ծրագրի կազմմանը: Մարզպետը նշեց այն առանձնահատկությունները եւ նորովի մոտեցումները, որոնք ներկայացվում են համայնքների ղեկավարներին, զարգացման մոտակա եւ հեռահար ծրագրերը հստակեցնելու, առկա առաջնային խնդիրների լուծումների ռազմավարությունը մշակելու եւ իրագործելու համար...
Մարզպետն այցելեց Թալինի տարածաշրջան 22.11.2016
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նոյեմբերի 22-ին այցելեց Թալինի տարածաշրջան եւ հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: Թալինի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը մարզպետը ներկայացրեց նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցելության մանրամասները, եւ քննարկվեց այդ կապակցությամբ տրված հանձնարարականները: Մասնավորապես նշվեց, որ համայնքները պետք է ունենան իրենց զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնց համապատասխան էլ, ըստ առաջնահերթության, պետք է հստակեցվեն առաջիկա անելիքները: Այդ իսկ առումով, կարեւորվեց ճիշտ եւ իրատեսական ծրագրերի կազմման անհրաժեշտությունը...

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը...