Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց 2017 թվականի երկրորդ՝ ամառային զորակոչը

01.07.2017

Արագածոտնի մարզում հուլիսի 1–ին մեկնարկեց 2017 թվականի երկրորդ զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատից զամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին առաջին զինակոչիկներին:
Ավանդույթի համաձայն, դեպի բանակ նորակոչիկներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով: Հոգեւոր դասի կողմից կատարվեց օրհնանքի արարողություն: Զինակոչիկներին ճանապարհելու էր եկել նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Ողջունելով նրանց, մարզպետը բարի ծառայություն, ուժ եւ կորով, խաղաղություն, անվտանգություն մաղթեց եւ վստահեցրեց, որ հայկական զինված ուժերի հանդեպ պատասխանատվությունն ու հոգածությունը գտնվում են երկրի իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Զինակոչիկներին իրենց բարեմաղթանքի խոսքերը հղեցին պետական, զինվորական պաշտոնյաները, հարազատները:
Եղան նաեւ երաժշտական կատարումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14