Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

04.07.2017

Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Սահմանադրության օրվա առթիվ :
Հուլիսի 5-ին նշվող այս տոնը կարեւոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Սահմանադրության ընդունումն ու պահպանումը ցանկացած ժողովրդի ու պետության համար կարևորագույն նշանակություն ունի, այն երկրի բնականոն զարգացման ու ներքին խաղաղության, ժողովրդավարության ու համերաշխության խորհրդանիշն է:
Մեր երկրի Մայր օրենքը մեր երկրի հետագա առաջընթացի հիմքն է ու հենարանը: Այն արտահայտում է մեր ժողովրդի ընտրած ուղին, ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու նրա հավատամքն ու հաստատակամությունը:
Սրտանց շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղ ու բարեկեցիկ կյանք մեր ժողովրդին ու ամրություն՝ երկրի սահմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21