Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Լավագույն մարզական ընտանիք,, հանրապետական  մրցույթից  Արագածոտնի թիմը վերադարձավ լավ արդյունքով

,,Լավագույն մարզական ընտանիք,, հանրապետական մրցույթից Արագածոտնի թիմը վերադարձավ լավ արդյունքով 24.07.2017

Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացան ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շնորհավորեց մրցույթի հաղթողներին, հանձնեց վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ, նաեւ գավաթներ՝ Երևանի, Արցախի եւ Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի եւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացան խրախուսական նվերներ: Եզրափակիչ փուլի միջոցառմանը մասնակցեց նաեւ մարզպետ Աշոտ Սիմոնյանը......

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 21.07.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները: 10 քաղաքացի նախապես ցուցակագրվել էր ընդունելության համար, որոնց դիմումներն ուսումնասիրվել էին համապատասխան մասնագետների կողմից եւ առաջարկություններ ներկայացվել մարզպետին: Նրանցից 8-ը ստացավ դրամական աջակցություն: Քաղաքացիներից մեկն ուներ բուժօգնության կարիք, մեկ քաղաքացի էլ հողի սեփականության վկայականի հետ կապված հարց ներկայացրեց: Դրանց լուծման կապակցությամբ Աշոտ Սիմոնյանը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչությունների ղեկավարներին...

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը 20.07.2017

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հուլիսի 20-ին կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանքային ընթացք մաղթեց: Այնուհետեւ քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը.....

Հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին

Հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին 20.07.2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով նախագիծը` նշել է.« Ծրագիրը ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին՝ մասնակից դառնալու շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով այցելել  է Արագածոտնի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ 19.07.2017

Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում: Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա...

Արագածոտնի մարզում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման նոր կետ 18.07.2017

2017 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով կարող են հանձնել իրենց գյուղմթերքները: Միջոցառման մասնակցեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ներկայացուցիչներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26