Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

21.07.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները:
10 քաղաքացի նախապես ցուցակագրվել էր ընդունելության համար, որոնց դիմումներն ուսումնասիրվել էին համապատասխան մասնագետների կողմից եւ առաջարկություններ ներկայացվել մարզպետին:
Նրանցից 8-ը ստացավ դրամական աջակցություն: Քաղաքացիներից մեկն ուներ բուժօգնության կարիք, մեկ քաղաքացի էլ հողի սեփականության վկայականի հետ կապված հարց ներկայացրեց: Դրանց լուծման կապակցությամբ Աշոտ Սիմոնյանը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչությունների ղեկավարներին:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն է կատարվում յուրաքանչյուր ուրբաթ օր, իսկ եռամսյակների վերջին ամիսներին մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում տեղերում՝ այցելելով Թալինի, Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14