Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է գումար` բնակարան ձեռք բերելու նպատակով 08.10.2016

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքներին, նրանց հավասարեցված անձանց անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի որոշմամբ Արագածոտնի մարզի Ապրիլյան պատերազում զոհված, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է 3.618.000 դրամ: Գումարը ընտանիքին տրամադրվել է` բնակարան ձեռք բերելու նպատակով: Արագածոտնի մարզը Ապրիլյան պատերազմում 3 զոհ է տվել. ժամկետային զինծառայողներ` կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանը, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանը եւ արտաշավանցի Քյարամ Սլոյանը, որոնց հիշատակը ըստ արժանվույն է հարգվում եւ պահպանվում մարզում...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2016

Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր երկրի տոնացույցի մեջ բազմաթիվ մասնագիտական տոներ կան: Դրանց մեջ Ուսուցչի օրը առանձնանում է նրանով, որ այն մենք բոլորինս ենք համարում, ընկալում իբրեւ համապետական տոն: Մենք առանձնակի ակնածանքով ենք վերաբերում ուսուցիչներին` յուրաքանչյուրս այդ կերպարի մեջ տեսնելով մեր առաջին ուսուցչին, դեպի գիտելիքների աշխարհն ուղեկցող մեր սիրելի մանկավարժներին...

Շնորհավորանք եւ պարգեւատրում`  ուսուցիչներին

Շնորհավորանք եւ պարգեւատրում` ուսուցիչներին 05.10.2016

Արագածոտնի մարզպետարանում հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Հրավիրյալների մեջ էին Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջանների դպրոցների տնօրենները, վաստակաշատ մանկավարժներ, ոլորտի երախտավորներ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց միջոցառմանը ներկա` դպրոցի տնօրեններին եւ ուսուցիչներին եւ ի դեմս նրանց` մարզի եւ հանրապետության բոլոր մանկավարժներին...

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները` Արագածոտնի մարզում

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները` Արագածոտնի մարզում 04.10.2016

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Կայացավ հանդիպում մարզի ղեկավարության, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ: Ներկայացնելով հյուրերին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ հանդիպման նպատակը ՀՀ-ում ՌԴ-ի կողմից հանրապետությունում, այդ թվում նաեւ` Արագածոտնում իրականացվող ծրագրերի մասին հանգամանալից իրազեկումն ու քննարկումն է...

Ծաղկաշենի դպրոցում տեղի ունեցավ Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը

Ծաղկաշենի դպրոցում տեղի ունեցավ Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը 04.10.2016

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնքի Կարապետ Համբարձումյանի անունը կրողը դպրոցի բակում տեղի ունեցավ խորհրդային տարիներին իր քաղաքական հայացքների համար սպանված Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը: Ներկա էին ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների բազմաթիվ հյուրեր: Կիսանդրու տեղադրումը նախաձեռնել է նրա դուստրը` ճանաչված բժշկուհի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը...

Նվիրատվություն` տարեցներին 03.10.2016

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Հոկտեմբերի 1-ը` հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում, այդ թվում նաեւ` մեր երկրում: Հայաստանը յուրաքանչյուր տարի նշում է այդ օրը, այն դարձնելով տարեցներին յուրահատուկ հաշվետվության օր: Օրվա առիթով առանձնահատուկ հարգանքի եւ ուշադրության արժանացան նաեւ Արագածոտնի տարեցները: 100 տարին բոլորած երկարակյացները մարզում 7-ն են: Աշտարակ քաղաքի բնակիչներ Խանում Կարապետյանը եւ Եպրաքսյա Մանուկլյանը, Սասունիկից` Ֆարխա Հակոբյանը, Աղձքից` Մարուսյա Սարգսյանը, Ոսկեհատից` Վարժուհի Եղիազարյանը, Թաթուլից` Գույնա Մարկոսյանը եւ Արտենիից Խազալ Ամոյանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հանձնարարությամբ կատարվեց այցելություն նրանց եւ շնորհավորանքի հետ տրամադրվեց դրամական աջակցություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16