Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թումանյանական տարին Արագածոտնում մեկնարկել է

Թումանյանական տարին Արագածոտնում մեկնարկել է 19.02.2019

Արագածոտնի մարզում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր, Բյուրականի՝ բանաստեղծի անունը կրող միջնակարգ դպրոցում: Ստեղծագործել սկսելով 12 տարեկան հասակում՝ Թումանյանը դարձել է հայ ժողովրդի ամենասիրված ու ընթերցված հեղինակներից մեկը.....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին 18.02.2019

Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունել է դեսպանի այցն Արագածոտնի մարզ, բարձր գնահատելով հայ-ուկրաինական միջպետական հարաբերության մակարդակը՝ դրանց հետագա խորացման և ընդլայնման հույս է հայտնել.......

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը 16.02.2019

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը, որին ներկա էր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և պետական կառույցների, Հայաստանի Ձնամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ և այլ հյուրեր: Փառատոնի մեկնարկը տրվեց բացման հանդիսավոր արարողությամբ: Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունելով ներկաներին՝ ասաց.....

Մարզպետն ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված քաղաքացիներին

Մարզպետն ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված քաղաքացիներին 15.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված 14 քաղաքացիների: Բնակիչները մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական ապահովության, ռազմական պատրաստության դասընթացների կազմակերպման, առողջապահության, աշխատանքային և այլ ոլորտների: Մարզպետ Դավիթ Գևորգյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է.....

Հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին

Հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին 14.02.2019

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում` Խաչասարի հատվածում: Միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար, ձմեռային տարբեր սպորտաձևեր՝ մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ.....

Կայացավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների   տնօրենների մասնակցությամբ

Կայացավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 14.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35