Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀԳՌԿՄ II Ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ

17.08.2020

Ստացե՛ք դրամաշնորհ 4- 25 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության համակարգերի ներդրման համար 50% համաֆինանսավորման սկզբունքով:

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ արժեշղթաներում գործող վերամշակող կազմակերպությունները.

✅կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի և բարձրարժեք հատապտղի, թեյերի վերամշակում,
✅կերարտադրության և սառնարանային տնտեսություններ

Առավել մանրամասն՝
https://mineconomy.am/page/1661

ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով 2020 թ․-ի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպի աշխատաժողով։ Այն մասնակիցները ովքեր չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը, օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ին հնարավորություն կունենան մասնակցելու ZOOM (առցանց) աշխատաժողովին։
ZOOM (առցանց) աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը մինչև օգոստոսի 20-ը՝ vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am, diana_baziyan@yahoo.com էլ․ փոստերով։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք 091-01-35-15, 093-43-34-04 հեռախոսահամարներով։

Աղբյուրը

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01