Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Օհանավան համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվել

18.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Օհանավան համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվել:

Լուսավորության նորակառույց ցանցի երկարությունը 5.5կմ է, որն անցնում է համայնքի շուրջ 13 փողոցներով և նրբանցքներով: Տեղադրվել են 132 նոր սյուներ և 153 էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Արդյունքում՝ այսուհետ գիշերային ժամերին համայնքը ավելի քան 70%-ով լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման արժեքը 14մլն 157հազար դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է, նույնքան էլ ներդրել է համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14