Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։

Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչին վերաբերող հարցեր 28.12.2022
Այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը,որը վարեց Արագածոտնի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանը։

Զոհված հերոսների ընտանիքների երեխաները մասնակցեցին ամանորյա հանդեսի 27.12.2022
Արագածոտնի մարզպետարանի և Հայ-ամերիկյան խորհրդի նախաձեռնությամբ այսօր ամանորյա նվերներ ստացան Արագածոտնի մարզի՝ պատերազմում զոհված հերոսների ընտանիքների մանուկները

Մարզպետը հյուրընկալեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին 21.12.2022
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Լուսինե Սարգսյանին, «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանին։